Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի և բիզնեսի վերաբերյալ նոր դասընթացներ:
Հանրային ռադիո. լրատվական, մշակութային, ինչո՞ւ ոչ՝ նաև ռազմավարական նշանակության գործող, արարող մի մարմին, որի գործունեությանը, ցավոք, շատ հազվադեպ են անդրադառնում (հիմնականում՝ մայիսի 7-ին)։
ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն մեղմացվի մոտ ժամանակում: Դրանք, ամենայն հավանականությամբ, ողջ ծավալով կգործեն մինչև 2015-ի մարտը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ին Դիլիջանում, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, կազմակերպում է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:
Չինաստանի նահանգներից մեկում շահագործվող ածխահանքում փլուզումից զոհվել է 16 հանքափոր։ Հանքահորից դուրս է բերվել 17 հանքափոր, 11-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...